Լավ ընկեր ունեի, անունը` Աղասի:Մի օր առավոտյան շտապում էի Թատերական ինստիտուտ, տեսնեմ նստած է «Պոպլավոկ»-ում: Այդ օրվա առաջին այցելուն էր: Բարևեցի ու վազեցի ինստիտուտ:
Արդեն կեսօրին շտապում էի ինստիտուտից Պատանի հանդիսատեսի թատրոն փորձի: Անցա «Պոպլավոկ»-ի կողքով, տեսնեմ Աղասին նստած է, բայց արդեն մենակ չեր: Մի երկու ծանոթ դեմք էլ նկատեցի: Ընդհանուր ողջույն տվեցի ու շտապեցի թատրոն:
Ժամը երեքի կողմը կրկին անցա «Պոպլավոկ»-ի կողքով, որ հասցնեմ ինստիտուտի կուրսային աշխատանքի փորձին ու նկատեցի, որ Աղասին ինչ-որ աղջիկների հետ շամպայն է խմում:Երբ փորձը ավարտվեց ու ես շտապ քայլելով, համարյա վազելով, գնում էի կրկին թատրոն` այս անգամ ներկայացման, տեսա, որ Աղասին դեռ «Պոպլավոկ»-ում է, հիմա էլ տղերքի հետ լահմաջո էին անուշ անում ու ինձ էլ ձայն տվեցին և բնական է հրավիրեցին
Թեև ժամանակ իսկապես չունեի, շտապում էի, բայց մոտեցա:
- Աղասի, էս տուն տեղ չունե՞ս, - կատակով հարցրեցի ընկերոջս:
- Չէ: «Պոպլավոկ»-ը համ տունսա, համ էլ տեղս, - հանգիստ ու ժպտալով պատասխանեց Աղասին:
Ես մի զույգ լահմաջո վերցրեցի ու ծամելով շտապեցի թատրոն ներկայացման: Ու համոզված էի, որ Աղասին դեռ երկար ժամանակ նստած է լինելու «Պոպլավոկ»-ում:
Ինչպես հայտնվեցի թատրոնում և բեմական զավեշտական պատմություն կապված ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Մետաքսյա Սիմոնյանի հետ: Երեվանյան պատմություն, որը տեղի է ունեցել «Առագաստ» - «Պոպլավոկ» սրճարանում և իմ ընկեր Աղասը: Ռետրո` գեղեցիկ տեսահոլովակ, որտեղ երգում է Բելլա Դարբինյանը: Բարին ընդ ձեզ սիրելի բարեկամներ: Բաժանորդագրվեք Arthur Elbakyan YouTube ալիքին և կիմանաք ավելին` https://www.youtube.com/channel/UCFOZxo-x7-H6HTNNTbI4XnQ
https://www.instagram.com/yerevan_yerevantsiner/