«Հասցեատիրոջը որոնելիս»
Հենց այս ֆիլմում 1955 թվականին, առաջին անգամ Մհեր Մկրտչյանը հայտնվեց նկարահանման հրապարակում: Փայլուն դերասանական խումբ էր հավաքված ` Հրաչյա Ներսիսյան, Թաթիկ  Սարյան,Դավիթ Մալյան, Մուրադ Կոստանյան: Երիտասարդ դերասաններ`Սոս Սոսյան, Վարդուհի Վարդերեսյան, Խորեն Աբրահամյան, Մետաքսյա Սիմոնյան, Սոս Սարգսյան (փոքր էպիզոդ): Մհեր Մկրտչյանին բաժին հասավ փոքր մի դեր ,որը նույնիսկ չհիշատակվեց ֆիլմի տիտրերում: Ինձ մնում է միայն ավելացնել, որ ֆիլմի ռեժիսյորներն են Յուրի Երզնկյանը և Ամասի Մարտիրոսյանը, իսկ ֆիլմի երաժշտությունը գրել է Առնո Բաբաջանյանը:

Հրավիրում եմ բաժանորդագրվել իմ YouTube ալիքին: https://www.youtube.com/user/ArthurElbakyanTV
Այցելեք նաև https://www.instagram.com/yerevan_yerevantsiner/