Վարպետը հեռացել էր Սունդուկյան թատրոնից:
Որոշ ժամանակ անց ես էլ հեռացա ու որոնումների մեջ էի: Օրերից մի օր ինձ համար անսպասելի զանգ ստացա: Զանգահարողը անվանի դերասան Լևոն Թուխիկյանն էր: Կարճ զրույցից հետո նա ասաց, որ հեռախոսը փոխանցում է Մհեր Մկրտչյանին: Ու իրոք լսափողի մեջ լսվեց ինձ այնքան ծանոթ ու հարազատ ձայն: Վարպետն էր`որը իրեն հատուկ հումորով ասաց. - Լսիր Արթուր, Թուխիկյանը աշխատանք ունի, իսկ ես ու դու` երկու պարապ մարդ: Արի, մի բան եմ մտածել:
Նույն օրը հանդիպեցինք: Վարպետը ոգևորված պատմում էր, որ ուզում է իր թատրոնը ստեղծել: Մեծ ցանկություն ուներ բեմադրել «Ռևիզոր» և ինձ առաջարկեց Խլեստակով խաղալ: Ուրախությանս չափ չկար: Վարպետը խնդրեց սկզբնական շրջանում հատկապես մեր կոլեգաների շրջանում չխոսել ապագա բեմադրության մասին: «Ռևիզոր» -ի մասին քչերն էին տեղյակ: Այդ քչերի մեջ,ցավոք, կար մի մարդ, որ ծածուկ ջանք ու եռանդ չխնայեց, որպեսզի այդ բեմադրությունը չկայանա:
Լուսանկարում՝ Մհեր Մկրտչյան եւ Արթուր Էլբակյան, Երեւան, 1986 թ.

Իմ Մհեր Մկրտչյանը` փոքրիկ պատմություններ վարպետի մասին և մի փոքր Երեվան: Պատից կախված հին ռադիո և ռադիոից լսվող Լուսիկ Քոշյան` տեսահոլովակ « Մաշինեն եկավ յարո ջան»:
Բաժանորդագրվեք Arthur Elbakyan YouTube ալիքին և կիմանաք ավելին` https://www.youtube.com/channel/UCFOZxo-x7-H6HTNNTbI4XnQ
https://www.instagram.com/yerevan_yerevantsiner/
Բարի դիտում և բարին ընդ Ձեզ, սիրելի բարեկամներ: